Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Աստղիկ Ավետիսյանը դարձել է «Eventiada PR Awards»-ի միջազգային ժյուրիի անդամ

27 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Հաղորդակցության և հանրային կապերի ոլորտում հայտնի մասնագետ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, ինչպես նաև Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը նշանակվել է Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածքում հայտնի Eventiada PR Awards-ի միջազգային ժյուրիի կազմում։

Eventiada PR Awards-ը տարածաշրջանում ամենահին և ազդեցիկ մրցանակաբաշխություններից մեկն է, որը ներառում է ավելի քան 25 երկրի առաջատար PR, հաղորդակցական և մարքեթինգային մասնագետներ։ Մրցանակաբաշխությունն իրականացվում է Eventiada Group-ի և միջազգային IPRA-ի հովանու ներքո՝ նպատակ ունենալով ճանաչել և խրախուսել լավագույն հաղորդակցական նախագծերը, որոնք առանձնանում են նորարարական մոտեցումներով և սոցիալական նշանակությամբ։

Աստղիկ Ավետիսյանի ընդգրկումն այս ժյուրիի կազմում կարևոր միջազգային ճանաչում է նրա մասնագիտական նվաճումներին և Հայաստանի հաղորդակցության զարգացմանն ուղղված երկարամյա ջանքերին, ինչը ընդգծում է Հայաստանի դերը համաշխարհային PR համայնքում։

«Eventiada PR Awards»-ի ժյուրիում ընդգրկվելը մեծ պատասխանատվություն է ու վստահության նշան։ Մրցույթը ձևավորում է հարթակ՝ ցուցադրելու հայկական հաղորդակցական փորձն ու մեր արժեքային մոտեցումները միջազգային մասնագիտական շրջաններում։ Հաղորդակցությունն այսօր արդեն տեղեկատվության պարզապես փոխանցում չէ․ այն միջավայր է, որտեղ ձևավորվում են հանրային կարծիքը, մշակութային և արժեքային համակարգեր։ Այսօր հաղորդակցության ուժը սահմաններ չի ճանաչում․ կարող է միավորել ազգերին, նպաստել բիզնեսների կայուն աճին, բարձրացնել պետական կառույցների վստահելիությունը և կարևորել սոցիալական պատասխանատվությունը։ Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը միջազգային ռազմավարական հաղորդակցության փորձագետների շրջանակում», – նշել է Աստղիկ Ավետիսյանը։

Մրցանակաբաշխության արդյունքները կհրապարակվեն 2025 թվականի նոյեմբերի 25-ին՝ Մոսկվայում կայանալիք հանդիսավոր արարողության ընթացքում, որի մասնակիցները կլինեն հաղորդակցության, հանրային կապերի և մարքեթինգի առաջատար մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից։