Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Nissan»-ը եւ «Jeep»-ը բախվել են Երևանում՝ Սախարովի հրապարակում. «Jeep»-ը կողաշրջվել է

22 Հունիսի, 2025

**Վթար Երևանում. «Nissan»-ը և «Jeep»-ը բախվել են Սախարովի հրապարակում**

Վթար Սախարովի հրապարակում

Հունիսի 12-ին, ժամը 22:30-ի սահմաններում, Երևանում՝ Սախարովի հրապարակում, տեղի է ունեցել ավտովթար։ Երևանի 50-ամյա բնակիչ Անուշավան Հ.-ի վարած «Nissan» մակնիշի և 31-ամյա Մարտին Հ.-ի վարած «Jeep» մակնիշի ավտոմեքենաները բախվել են։

Նախնական տվյալներով՝ բախման հետևանքով տուժածներ չկան։ Սակայն «Jeep»-ը կողաշրջվել է։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներ՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և նրա տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ Պարեկներ Վ. Զաքարյանն ու Ե. Տոնոյանը սահմանազատել են տարածքը։

Վթարի փաստով Երևանի ոստիկանությունում փաստաթղթեր են ձևակերպվում։

**Ծանոթագրություն.** Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի վճռով՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան։