Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Գարեգին Միսկարյանը դադարեցնում է իր անդամակցությունը նորաստեղծ «Նժար» խմբին

27 Հոկտեմբերի, 2025

default.jpg

«Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Գարեգին Միսկարյանը հայտարարել է իր անդամակցության դադարի մասին շարժմանը։

«Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ հայտնել, որ վերջին շրջանում լարված գրաֆիկի հետևանքով բարձրացել է արյան ճնշումս և առաջացել է նյարդային լարվածություն։ Բժիշկները խորհուրդ են տվել նվազեցնել հասարակական և քաղաքական գործունեությունս, որպեսզի առողջությունս վերականգնվի։ Սա նշանակում է, որ ստիպված եմ դադարեցնել իմ մասնակցությունը «Նժար» շարժման աշխատանքներին։

Ցանկանում եմ իմ խորին գնահատանքը հայտնել տիկին Նինա Կարապետյանցին՝ հաջողություն և կամք մաղթելով նրա՝ մեր ընդհանուր գործն ավարտին հասցնելու համար։

Հուսով եմ, դեռ կարճ ժամանակ անց, վերականգնված ուժերով և նոր գաղափարներով, կկարողանամ կրկին մասնակցել Հայաստանի Հանրապետության զարգացման գործընթացներին։ Լինեք առողջ և հոգ տարեք ձեր առողջությանը»,- նշել է Միսկարյանը։