Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հայտարարություն. նոյեմբերի 15-ից սկսած պարտադիր կլինի ձմեռային անվադողերով երթևեկել

27 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Քաղաքացիներ ջան, սկսած նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ, առանց համապատասխան ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Հատկանշական է, որ տրանսպորտային միջոցների շահագործումն արդեն կարգելվի եթե՝

1) թեթև մարդատար ավտոմոբիլները և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլները չունեն ձմեռային անվադողեր,

2) ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում 4 միլիմետրից պակաս է։

Եթե այդ պահանջները խախտվում են, ապա կարող են կիրառվել վարչական պատասխանատվության միջոցներ։ Ներքին գործերի նախարարության գլխավոր նպատակներից մեկը քաղաքացիների կյանքի և առողջության համար անվտանգ միջավայրի ապահովումն է։

Հարգելի՛ երթևեկության մասնակիցներ, ՆԳ նախարարությունը կոչ է անում պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, ձեռք բերել ձմեռային անվադողեր՝ համապատասխան պահպանաշերտով, ինչպես նաև դրսևորել գիտակցական, իրավահարգ և օրինական վարքագիծ։