Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հայ եկեղեցի, հայրենիք և ազգ՝ միասնության խորհրդանիշ. հավաքական «Ո՛Չ» պառակտման փորձերին՝ Արամ Ա.

27 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Վերջին շրջանում մեր հասարակության ներսում եւ մեր կեանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ազգի, Հայրենիքի, եկեղեցու, կազմակերպությունների, համայնքների և Սփյուռք-Հայաստան համագործակցության ոլորտներում, անդադար պառակտման լուրջ փորձեր են կատարվում։ Այս մասին իր հայտարարությամբ հանդես է եկել Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը՝ ընդգծելով. «Զգույշ, ժողովուրդ հայոց»։

Կաթողիկոսը ընդգծել է. «Պահպանենք զգոնությունը։ Մենք պետք է կառչված մնանք մեր արժեհամակարգերին, ավանդույթներին եւ արամատներին՝ հրաժարվելով այնպիսի համակարգերից և մտածելակերպերից, որոնք կիսում են մեր արժեքները և մեր ինքնությունը չեն երաշխավորում։ Մեր եկեղեցին մեկ է։ Մեր Հայրենիքը մեկ է։ Մեր ազգը մեկ է։ Պառակտման բոլոր փորձերին, տեսանելի կամ անտեսանելի, դիմագրավելիս հարկավոր է հավաքաբար ասել՝ Ո՛Չ»։

«Այս է մեր պատմության, մեր հերոսների եւ մեր սուրբերի պատգամը՝ այսօր եւ միշտ»։