Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Երևանի 3 վարչական շրջանում փոշու խտությունը գերազանցում է սահմանային թույլատրելի մակարդակը

25 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է տվյալներ Երևանի մթնոլորտային օդի որակի վերաբերյալ հոկտեմբերի 15-21 ժամանակահատվածում (2025թ.)։

Փոշու պարունակության մակարդակը որոշ ժամանակ ուղկացրել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

◾️ Կենտրոն համայնքում՝ հոկտեմբերի 16-ին և 21-ին,

◾️ Արաբկիրում՝ հոկտեմբերի 20-ին,

◾️ Նոր Նորքում՝ հոկտեմբերի 16-ին և 18-ին,

◾️ Շենգավիթում՝ մնաց թույլատրելի սահմաններում։

Ազոտի երկօքսիդի մակարդակը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան հետևյալ տեղանքներում․

◾️ Նոր Նորքում՝ հոկտեմբերի 17-ին,

◾️ Արաբկիրում՝ հոկտեմբերի 15-ից 19-ը և 21-ին,

◾️ Շենգավիթում՝ հոկտեմբերի 15-ից 17-ը,

◾️ Կենտրոնում՝ չի գերազանցել թույլատրելի սահմանները։

Ծծմբի երկօքսիդի քանակը մնացել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի սահմաններում՝ ոչ մի տեղ չգերազանցելով այն։