Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

“Բրիտանիան նախապես տեղեկացրել է Իրանին ԱՄՆ-ի հարվածների մասին՝ Sky”

22 Հունիսի, 2025

default.jpg

Մեծ Բրիտանիան չի մասնակցել ԱՄՆ-ի՝ Իրանին ուղղված գիշերային հարձակումներին, սակայն վերջինս նախապես տեղեկացրել է Լոնդոնին։ Այդ մասին «Sky News»-ի եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայի բիզնեսի և առևտրի նախարար Ջոնաթան Ռեյնոլդսը։

«Ուզում եմ պարզաբանել, որ Մեծ Բրիտանիան ներգրավված չի եղել այս գործողություններում»,— նշել է նա։ Ռեյնոլդսը ավելացրել է, որ ԱՄՆ-ն չի խնդրել օգտագործել Դիեգո-Գարսիա ռազմաբազան, որը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի համատեղ վերահսկողության տակ, և ոչ էլ Կիպրոսում տեղակայված բրիտանական ՌՕՈւ-ի օբյեկտները։

Նախարարը մեկնաբանել է նաև ԱՄՆ-ի կողմից վաղօրոք տեղեկացումը. «Չեմ կարող ճշգրիտ նշել, թե երբ ենք մենք իմացել հարձակման մասին, սակայն անակնկալ չէ, որ մեզ տեղեկացրել են»։

Ռեյնոլդսը հաստատել է, որ եթե անհրաժեշտ լինի, տարածաշրջանում գտնվող բրիտանացի քաղաքացիների տարհանումը իրականացվելու է ժամերով, ոչ թե օրերով։