Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հռոմի Պապ Լևոն XIV-ը կոչ է արել կառավարիչներին՝ պատերազմները դադարեցնելու համար պատասխանատվություն կրել

22 Հունիսի, 2025

default.jpg

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում հակամարտության սրացման կապակցությամբ և կոչ արել կառավարություններին պատասխանատու լինել։

«Տագնապալի իրավիճակ է նկատվում Մերձավոր Արևելքում, մասնավորապես Իրանում: Ժողովուրդները տառապում են, հատկապես Գազայի հատվածում և այլ շրջաններում, որտեղ մարդասիրական ճգնաժամ է սրվել: Այսօր ավելի քան երբևէ անհրաժեշտ է խաղաղ կոչը՝ պատասխանատվության և իմաստության հրավերով: Այս կոչերը չպետք է խեղդվեն զենքի ու ատելությունը սնուցող հռետորաբանության մեջ: Յուրաքանչյուր ղեկավար բարոյական պարտականություն ունի կանգնեցնել պատերազմի ողբերգությունը, մինչ այն անդառնալի դառնա»,— հայտարարել է Հռոմի Պապը՝ հանդիպելով հավատացյալներին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում։

«Պատերազմը խնդիրներ չի լուծում, այլ խորացնում է վերքերը: Ոչ մի ռազմական հաջողություն չի վերականգնի մայրերի կորուստը, երեխաների վախն ու խլված ապագան: Դիվանագիտությունը պետք է գերիշխի զենքին: Ապագան պետք է կառուցվի խաղաղության, ոչ թե ուժի կիրառմամբ»,— ավելացրել է նա։