Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Աշխատանքային վեճերի լուծման նոր արտադատական համակարգը կներդրվի. ԱՍՀՆ

24 Հոկտեմբերի, 2025

default.jpg

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ծրագրում է աշխատանքային վեճերի լուծման համար նոր մեխանիզմ ներկայացնել: Ինչպես նշվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված տեղեկություններում, այս մեխանիզմը կապահովի աշխատանքի ոլորտում բարեփոխումներ:

Դատարան դիմելու կարիք այլևս չի լինի աշխատանքային վեճերի հարցում: Կստեղծվի հատուկ հանձնաժողով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կից, որը կգործի որպես երեք անդամից կազմված խումբ՝ ներառելով Հանձնաժողովի նախագահին և երկու սոցիալական գործընկերների:

Հանձնաժողովին դիմելու հնարավորություն կունենան թե՛ աշխատողները և թե՛ գործատուները։

Աշխատանքային հարաբերությունների ցանկացած կողմ կարող է դիմել հանձնաժողովին՝ տարբեր խնդիրներով և վեճերով՝ կապված աշխատավարձերի, օրենսդրական հավելումների, հավելավճարների, լրավճարների չվճարման կամ մասնակի վճարման, ինչպես նաև արտաժամյա աշխատանքի ներգրավման հետ:

Վեճի քննության համար հանձնաժողովին դիմելիս գործատուն կամ աշխատողը պետք է ներկայացնի գրավոր կամ էլեկտրոնային դիմում: Հանձնաժողովը պարտավոր է դիմումը քննել մեկ ամսվա ընթացքում ստացման օրվանից:

Հանձնաժողովի որոշումը կարելի է բողոքարկել մեկ ամիս հետո դատարանում։ Եթե որոշումն արդեն ուժի մեջ է և չի իրականացվում, ապա Հարկադիր կատարման ծառայությունը կկարողանա միջամտել՝ որոշումը պարտադրելու համար ՝ համապատասխան լիազորություններով: