Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Երևանում և Սյունիքի մարզի որոշ բնակավայրերում գազամատակարարումը պլանային կերպով դադարեցվելու է

24 Հոկտեմբերի, 2025

default.jpg

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ առաջիկայում կիրականացվի ձմեռային պլանային նորոգման աշխատանքներ: Դրանք նախատեսված են հոկտեմբերի 27-ին՝ առավոտյան ժամը 09:00-ից մինչև երեկոյան 21:00-ն, որի ընթացքում կդադարեցվի գազամատակարարումը Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Չարենցի, Մ․ Չայլախյան, Գ․ Ջահուկյան և Վանի հերոսամարտի փողոցներով սահմանափակված թաղամասի գազասպառողներին և հարակից հանրային կազմակերպություններին։

Սյունիքի մարզում ևս նախատեսվում են պլանային աշխատանքներ, որի շրջանակներում հոկտեմբերի 27-ի ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 28-ի ժամը 21:00-ն, չի իրականացվի գազամատակարարում Շաղատ, Բալաք, Անգեղակոթ, Մուցք, Սառնակունք, Ծղուկ, Գորայք, Սպանդարյան բնակավայրերում։ Այս ընթացքում կդադարեցվի նաև «Նորաշ», «Ս․Կ․ Կազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Բորիսովկա» ՍՊԸ-ի և նշված գյուղերում գործող այլ հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը պատճառվող անհարմարությունների համար և հորդորում է պահպանել անվտանգության կանոնները: