Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

“Ֆորդոյում պահված ուրանի զգալի մասն այլ վայր է տեղափոխվել”

22 Հունիսի, 2025

default.jpg

Ուրանի զգալի մասը, որը նախկինում պահվում էր Իրանի Ֆորդո հարստացման գործարանում, տեղափոխվել է այլ վայր։ Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr լրատվականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հաղորդվում է, որ տեղափոխությունը կատարվել է ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Ֆորդոյի վրա հարվածների ֆոնին։

Աղբյուրը չի նշում տեղափոխված ուրանի ճշգրիտ գտնվելու վայրը։

Հիշատակենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի միջուկային ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Ֆորդոյի, Սպահանի և Նաթանզի օբյեկտներին։

Հետագայում հեռուստաուղերձում Թրամփը նշել էր, որ ԱՄՆ զինված ուժերն ամբողջությամբ ոչնչացրել են ուրանի հարստացման իրանական օբյեկտները։