Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մասնակցությունը թավշյա ազգակործանների հետ համագործակցությունում․ Դեմոյանի քննադատությունը

22 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է․

«Կողմ ըլլալով դե՞մ կըլլաք

Վերջին օրերին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի հանդիպումները Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ առաջացրեցին քննադատության ալիք թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում:

Կաթողիկոսության ներկայացուցիչը օրերս հերքեց հանդիպումների վերաբերյալ ՀՀ պետական լրատվականների տրամադրած մեկնաբանությունները՝ նշելով հետևյալը.

– Անընդունելի է, որ Կիլիկիո Կաթողիկոսությունը օրհնանք փոխանցի Հայոց Ցեղասպանությունը ժխտողին և հայոց պատմությունը աղավաղողին:

– Անընդունելի է, որ Կիլիկիո Կաթողիկոսությունը օրհնանք փոխանցի Արցախն ու հայոց հողերը թշնամուն ստանցողին և 5000 երիտասարդներին մահվան ուղարկողին:

– Անընդունելի է, որ Կիլիկիո Կաթողիկոսությունը օրհնանք փոխանցի այսպես կոչված խաղաղության պայմանագիր ստորագրողին և դարավոր թշնամու հետ համագործակցողին:

– Անընդունելի է, որ Կիլիկիո Կաթողիկոսությունը օրհնանք փոխանցի իր հոգևոր եղբայրներին անպատիվ անողին և Հայոց եկեղեցին նսեմացնողին:

Այժմ ուզում եմ հարցադրում անել․

Ինչու՞ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մինչ օրս շարունակում է փոխգործակցությունը թավշյա ազգակործանների հետ: 2018թ.-ին համաձայնվեց Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնության գալ և Պետրոս վարդապետ Մանուէլեանին ընդգրկել Փաշինյանի հաստատած Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդում: Ավելի, կաթողիկոսության ներկայացուցիչը քվեարկեց քպականների ընտրյալ տնօրենի թեկնածու՝ թավշյա գործողությունների սատար Հարություն Մարությանի օգտին, որի արդյունքները տեսանելի դարձան բոլորի համար:

2023թ.-ին Պետրոս վարդապետ Մանուէլեանին փոխարինեց Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը:

Ի դեպ, երեք տարի առաջ պաշտոնապես միջնորդեցի Արամ Վեհափառին նամակով՝ կոչ անելով հետ կանչել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցչին ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդից, որպեսզի կաթողիկոսությունը զերծ մնա զանազան հանցագործությունների մեղադրանքներից:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը իր ներկայացուցիչը ունենալով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդում, չարձագանքեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի դեմ իրականացված վանդալիզմի վերաբերյալ:

Օդում լուրեր կան, որ սիգար ծխելու սիրահար Պետրոս վարդապետ Մանուէլեանը մտերիմ է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Վերաբերվելով ներկա իրավիճակին և եկեղեցու թիրախավորմանը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս անգամ միայն կոչ չեմ անում, այլ պահանջում եմ, որ Մայր Աթոռն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հետ կանչեն իրենց ներկայացուցիչներին Փաշինյանի հաստատած ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի կազմից:

Այս է ամենը:

Լուսանկարում Պետրոս վարդապետ Մանուէլեանն է՝ ստորագրելու պահին: