Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հայրենիքը տանում է ինքնաքանդման, սփյուռքը՝ ինքնամաշման, և այս պայմաններում մենք նոր ղեկավարների կարիք ունենք. Արամ Ա

22 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Հայրենիքը գնում է դեպի ինքնաքանդում, իսկ սփյուռքը՝ ինքնամաշում։ Ժամանակն է վերջ տալ այս իրավիճակին համահայկական ուժերով։ Այս մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը՝ իր գահակալության 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։

«Հայրենիքը գնում է դեպի ինքնաքանդում, իսկ սփյուռքը՝ ինքնամաշում։ Մենք պետք է համահայկական ուժերով վերջ տանք այս ամենին։

Մենք ապրում ենք մեր պատմության խաչմերուկում: Այս իրավիճակում մենք նոր ղեկավարների, նոր մոտեցումների, նոր կեցվածքի կարիք ունենք, որպեսզի դուրս գանք ներկայիս ճահճացած վիճակից:

Կրկնություններով մենք չենք կարող առաջ քայլել, հատկապես ներկայիս փոխվող պայմաններում։ Չենք կարող ինքնակենտրոն և ինքնանպատակ ապրել։ Պետք է բացենք մեր աչքերը և տեսնենք, թե ուր է շարժվում մեր ժողովուրդն ու հայրենիքը։ Աշխարհագրական պայմանները փոփոխվում են, և այսօր անհրաժեշտ է, որ երիտասարդները նոր շունչ բերեն։ Ճիշտ է, հենց նրանք են լավ պատկերացնում ներկայիս աշխարհը։ Կաթողիկոսի համաձայն՝ պետք է մեծ ուշադրություն դարձնել երիտասարդությանը և վստահել նրանց, որովհետև նրանք են կերտելու հայ ժողովրդի ապագան։

Երբ նույն աթոռներին նույն անձինք են նստում, որոնք նույն մտածելակերպով են կաղապարված, աթոռն էլ է մաշվում, աթոռի վրա նստողներն էլ»,- ընդգծել է Արամ Ա-ն։