Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Փաստաբան՝ Գյումրիում ձերբակալված 33 քաղաքացիներից մի քանիսին, ներառյալ անչափահասին, մեղադրանք է առաջադրվել

22 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Գյումրիից ձերբակալված 33 քաղաքացիներից մի քանիսի նկատմամբ արդեն մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 327-րդ և 486-րդ հոդվածների համաձայն։ Այս հոդվածները ներառում են արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտությունը, ինչպես նաև զանգվածային անկարգություններին մասնակցությունը։ Մյուսների նկատմամբ նույնպես նույն հոդվածներով առաջիկա ժամերի ընթացքում մեղադրանքներ կներկայացվեն։ Այս մասին հայտնել է Հայկ Հարությունյանը, որը պաշտպանություն է մատուցում ձերբակալվածներից 4-ին։

Փաստաբանը տեղեկացրել է, որ անչափահաս տղային նույնպես մեղադրանք է առաջադրվել, որը ձերբակալվել էր Գյումրիի քաղաքապետարանի մոտից։

«Կան տեղեկություններ, որ առաջիկա ժամերի ընթացքում բոլորին կալանավորելու միջնորդություն կներկայացվի քննիչի կողմից», — ասել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան ներխուժել էին Գյումրիի քաղաքապետարան։ Դիմակավորված հատուկջոկատայինները սահմանազատել էին աշխատակիցների ելքն ու մուտքը։ Քաղաքապետարանի առջեւ մեծաթիվ քաղաքացիներ էին հավաքվել, եւ այնտեղ հավաքված ոստիկանների թիվը մեծանում էր։ Ոստիկանությունը ուժի կիրառմամբ քաղաքապետարանի բակից բերման էր ենթարկել 33 քաղաքացու։