Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Երևանի թիվ 122 հիմնական դպրոցում ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման այց են իրականացրել հաշմանդամություն ունեցող անձի հետ։

7 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները համատեղաբար հերթական այցը կատարել են «Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց»՝ գնահատելու հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պայմանները:

Այցի ընթացքում բացահայտվել են մի շարք համակարգային խնդիրներ, որոնք խոչընդոտում են մատչելիության ապահովումը՝ դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով այս խնդիրները կներկայացվեն համապատասխան մարմիններին:

Հանդիպման ընթացքում երեխաներին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններն ու գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի կարևոր դրույթները: Քննարկվել են անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի հարցեր, ինչպես նաև կրթության ներառականության ապահովման հարցեր:

ՄԻՊ գրասենյակի փորձագետը երեխաներին տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու հնարավորությունների մասին: Մշտադիտարկման այցերը կշարունակվեն նաև ապագայում՝ խթանելով մարդու իրավունքների պաշտպանության գործընթացը: