Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իժը կծել է հարբած տղամարդուն և մահացել նրա արյան ալկոհոլից

7 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Խորվաթական News Bar-ի հաղորդմամբ, ուշագրավ դեպք է տեղի ունեցել Խորվաթիայում, երբ իժը կծել է հարբած տղամարդու, իսկ հետո մահացել է վերջինիս արյան մեջ առկա ալկոհոլի բարձր մակարդակի պատճառով։

42-ամյա Շտեֆ Ռադուլիչը, գործնական հանդիպումն ավարտելուց հետո, որոշել է կարճատև զբոսանք անել հարակից թաղամասում։ Իր պատմածի համաձայն, իժին պատահաբար մոտեցել է չափից ավելի, ինչի հետևանքով վերջինս, վտանգ զգալով, կծել է տղամարդու ոտքը։

«Ես զգացի սուր ցավ և անմիջապես հասկացա, որ դա օձ է։ Ես պատրաստվում էի վազել բժշկի մոտ, բայց նկատեցի, որ օձի հետ ինչ-որ բան այն չէ. նրա աչքերն էին կիսափակ, նա տատանվում էր ու երկու անգամ գլխով հարվածեց ծառին», — պատմում է Շտեֆը։

Երբ նա փորձում էր օգնել սողունին և հասցնել շտապօգնություն, օձը մահացավ։ Վետերիանական զննումի արդյունքում պարզ դարձավ, որ օձի արյան մեջ ալկոհոլի մակարդակը եղել է 5.1 գ/կգ։

«Տեղական իժերը չեն ընդունակ իրենց «որսի» արյան մեջ եղած նման բարձր ալկոհոլի մակարդակին հարմարվելու, հատկապես ցերեկվա ժամը երկուսին։ Դա պարզապես անհամատեղելի է կյանքի հետ», — մեկնաբանում է բժիշկ Մատե Դրնիչը։

Ինչ վերաբերում է Շտեֆ Ռադուլիչին, նրա վրա օձի թույնը բացասական ազդեցություն չի ունեցել։ Բժիշկները կարծում են, որ նրա արյան մեջ գտնվող ալկոհոլը չեզոքացրել է թույնը, ինչը, հնարավոր է, կյանքը փրկել է։

«Հիմա ես բժշկին խնդրել եմ իմ կյանքը ալկոհոլի շնորհիվ փրկվելու մասին պաշտոնական հաստատում ուղարկել՝ կնոջս լռեցնելու համար», — կատակով նշում է Շտեֆը։