Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Տուտիկ իշխանի խաչքարը ամրակայվել ու վերադարձվել է նախնական դիրքին

6 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Տուտիկ իշխանի խաչքարը ամրակայվել և նախնական դիրքի է վերադարձվել։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տեղեկացրել էր, որ Լոռու մարզի Կողես գյուղում գտնվող խաչքարը տեղաշարժվել էր և կողաշրջման վտանգ կար։ ՊՈԱԿ-ի մասնագետները մանրակրկիտ ուսումնասիրեցին խնդիրը և մշակեցին խաչքարը նախնական վիճակին բերելու նախագիծ՝ որի հեղինակը Լ․ Վասիլյանն է։ Ուսումնասիրվեց նաև կից երկու խաչքարերի և պատվանդանի պահպանվածությունը։

Այսօր արդեն ՊՈԱԿ-ի միջոցներով ու մասնագետների ջանքերով պատմական խաչքարի վերականգնման աշխատանքներն ամբողջովին ավարտված են։ ՊՈԱԿ-ն ընդգծում է, որ խաչքարը հիմա ամուր կանգնած է իր պատվանդանին՝ որպես մեր պատմության և մշակույթի վկան։

Տուտիկ իշխանի խաչքարը / պետ. ցուցիչ՝ 5.56.1.6 / գտնվում է Լոռու մարզի Կողես գյուղում։ Գյուղը հայտնի է իր բազմաթիվ հնավայրերով, մատուռներով, գերեզմանոցներով, խաչքարերով և հնագույն տապանաքարերով:

Կողեսի ամենանշանավորում պահպանված հուշարձաններից մեկն է Տուտիկ իշխանի խաչքարը (1241 թ.), որը կանգնած է գյուղի կենտրոնական գերեզմանատան տարածքում։ Կոթողը նվիրված է Սուրբ Երրորդությանը և Տուտիկ իշխանի հարազատների հիշատակին:

Կոթողի մակերեսին պահպանված է այս գրվողը.

«ԿԱՄԱՎ ԲԱՐԵՐԱՐԻՆ ԱՍՏԾՈՅ, ԵՍ ՏՈՒՏԻԿՍ ԵՒ ՄԱՅՐՆ ԻՄ ԹԱՄԱՐ ԵՒ ԱՄՈՒՍԻՆ ԻՄ ԴՈԻԴԿԱՅ ԿԱՆԳՆԵՑԱՔ ԶԵՐՐՈՐԴՈՒԹՅԻՒՆՆ ՎԱՍՆ ՍԱՍՆԱՅԻՆ Ի ՔԱՄՒԹԱՐԱՅ ԵՒ ՆՈՐԱԴԻՆԻՆ, ՈՐՔ ԱՆՀԵՏ ԿՈՐԵԱՆ Ի ՁԵՌՆ ԱՆԻՐԱՎԱՑ ԵՒ ՍՈՒԳ ՄԵԾ ԵՒ ԱՆՄԽԻԹԱՐ ԹՈՂԻՆ ԶՄԵԶ: ՈՐՔ ԵՐԿՐՊԱԳԵՔ ՅԻՇԵՑԵՔ Ի ՔՐԻՍՏՈՍ ԵՒ ԾՆՈՂՍ ՄԵՐ ԱՄԷՆ: ԹՈՒԻՆ ՈՂ։»