Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Վրաստանի կառավարող կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում անվերապահ հաղթանակի մասին հայտարարել է

4 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Վրաստանի բոլոր մունիցիպալիտետներում, ներառյալ Թբիլիսին և խոշոր քաղաքները, «Վրացական երազանք» կուսակցության օգտին քվեարկողների թիվը գերազանցել է 70 տոկոսը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ըստ Վրաստանի առաջին ալիքի։

«Մենք մեծապես գնահատում ենք ժողովրդի այս բարձր վստահությունը և կրկին պարտավորվում ենք անել ամեն ինչ, որպեսզի արդարացնենք այն»,- ընդգծել է Կոբախիձեն։

Նա նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները նույնպես վկայում են ընտրողների ակտիվ մասնակցության մասին՝ շնորհակալություն հայտնելով քաղաքացիներին։

«ԿԸՀ-ի տվյալներով` ընտրություններին մասնակցել է մոտ 1.2 միլիոն ընտրող, ինչը համահու է 2014 և 2017 թվականների ընտրությունների մասնակցության մակարդակներին։ «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական շտաբի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քվեարկողներին, ովքեր արդեն այցելել են ընտրատեղամասեր։ Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում քաղաքացիներին ակտիվություն ցուցաբերել։ Յուրաքանչյուր քվեն նպաստում է մեր երկրի և համայնքների ապահով և կայուն զարգացմանը։

Հաճելի է, որ ընտրությունները ընթացում են հանգիստ մթնոլորտում՝ ընտրողներին հնարավորությունը տալով անել իրենց ընտրությունը ազատ միջավայրում։ Ըստ մեր նախընտրական շտաբի տվյալների՝ «Վրացական երազանքը» վստահորեն շահում է թե՛ համայնքապետերի, և թե՛ սակրեբուլոյի ընտրություններում։ Մենք խորապես գնահատում ենք այդ բարձր վստահությունը և խոստանում ենք այն արդարացնել»,- ամփոփել է վարչապետ Կոբախիձեն։