Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Թրամփի փեսան եւ Սթիվ Ուիթքոֆը մեկնում են Եգիպտոս՝ Գազայի խաղաղության ծրագիրը քննարկելու համար

4 Հոկտեմբերի, 2025

default.jpg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները և բարձրաստիճան պաշտոնյաներ կմեկնեն Եգիպտոս՝ քննարկելու պատանդների ազատ արձակման հարցերը։ Այս մասին հաղորդում է AFP-ն՝ ընդգծելով, որ այցը տեղի է ունենում այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը դրական արձագանքեց երկամյա հակամարտությունը դադարեցնելու խաղաղության ծրագրին։

Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ Քուշները և Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը այցելում են Մերձավոր Արևելք՝ հաստատելու պատանդների ազատ արձակման պայմանները։ Նրանք կքննարկեն նաև այն գործարքը, որը Թրամփն առաջարկել է Իսրայելի և պաղեստինյան խմբավորման միջև հակամարտությունը դադարեցնելու նպատակով։

ՀԱՄԱՍ-ը հայտարարություն է տարածել, հաստատելով պատրաստակամությունը՝ ազատ արձակելու բոլոր պատանդներին և ծրագրի վրա աշխատելու։ Թրամփը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում։