Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ազատ Հայաստանի պատմության վրա սև բիծ թողածներին պատմությունը չի ների. Հայտարարություն

4 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խիստ վրդովված է և դատապարտում է նախօրեին Երևանում Միքայել արքեպիսկոպոսի նկատմամբ կայացված դատավճիռը։ Խորհուրդը նշում է, որ սա անկախ Հայաստանի պատմության ամենատխուր էջերից է։

«Դա առաջին դեպքն է, երբ անկախ Հայաստանում հոգևոր առաջնորդ զրկվում է ազատությունից՝ իր կարծիքի արտահայտման համար։ Այս քայլը հասարակության մեջ առաջացրել է մեծ զայրույթ և ցավ, հիշեցնելով անցյալի մռայլ տարիները խորհրդային միության շրջանում»,– նշում է Խորհուրդը։

Խորհուրդը նշում է, որ հոգևոր ղեկավարի նկատմամբ իրականացվող այս անարդար քայլը օրինակ է բարոյականության խախտման և արդարության ոտնահարության։

Գյումրի քաղաքի Սուրբ Աստվածածնի Յոթ Վերք տաճարը, որտեղ Միքայել արքեպիսկոպոսը երկար տարիներ ծառայել է, հիմա դատարկ է առանց նրա։ Նրա տեղը պետք է լինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, սակայն այժմ նա գտնվում է բանտում։

Պետական իշխանության մոտեցումը եկեղեցու հանդեպ սխալ է և վնասում է ազգային արժեքներին ու եկեղեցու սրբությանը։

Հասարակության շատ ներկայացուցիչներ դեմ են այս անարդար գործողություններին, իսկ միլիոնավոր հավատացյալներ չեն կարող հավատալ, որ հոգևոր առաջնորդը, ով խոսում է ժողովրդի ցավերով, դատապարտվել է իր կարծիքը արտահայտելու համար։

Այս գործողությունները վնասում են պետության հեղինակությանը և խաթարում պետականության հիմքերը։ Եթե պետությունն այսօր բռնաճնշում է եկեղեցու դեմ, ապա ո՞վ կլինի հաջորդը՝ հարցնում են շատերը։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստորեն դատապարտում է դատարանի քաղաքականացված վճիռը և արտահայտում իր խորին անհամաձայնությունը։

Խորհուրդը հայտարարում է և պահանջում արագ ազատ արձակել Միքայել արքեպիսկոպոս Աջափահյանին, դադարեցնել նրա նկատմամբ քաղաքական ակտերով հարուցված հետապնդումը։

Պետությունը պետք է դադարեցնի հոգևոր առաջնորդների դեմ ապօրինի և քաղաքական մղումներով հալածանքները՝ հարգելով նրանց խոսքի ազատությունը։

Խորհուրդը կոչ է անում վերանայել իշխանությունների գործողությունները՝ ապահովելով եկեղեցու հետ փոխհարգանքի վրա հիմնված հարաբերությունները։

Եթե այս պահանջները անտեսվեն, ապա դա վնաս կհասցնի հայ ժողովրդի հեղինակությանն ու խորը վնաս կհասցնի պետությանը։ Խորհուրդը հավատում է, որ արդարությունը պետք է հաղթի և հույս ունի, որ երկրի ղեկավարությունը կամք կունենա բարոյական քայլերի դիմելու։

Այլապես, պատմությունը չի ների նրանց, ովքեր քայքայում են ազատ Հայաստանի պատիվը՝ հալածելով Աստծու ծառաներին և ժողովրդի ձայնը հասցնողներին»,– ասվում է հայտարարության մեջ։