Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հութիները խոստացել է պատասխանել ԱՄՆ-ին՝ հայտնելով աջակցություն Իրանին

22 Հունիսի, 2025

default.jpg

Հութիների քաղբյուրոյի անդամ Մոհամմեդ ալ-Բուխեյթին «Al Jazeera»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հնարավոր բախման ժամանակը դեռ որոշված չէ։ Նրա խոսքերը մեջբերում է իսրայելական լրատվական կայքը։

«Մենք կպատասխանենք ցանկացած ագրեսիայի, որը կուղղվի մեր կամ այլ իսլամական երկրների դեմ։ Արաբական և իսլամական աշխարհը պետք է գործի, քանի որ ԱՄՆ-ն փորձում է փոխել Մերձավոր Արևելքի իրադրությունը», — ասել է ալ-Բուխեյթին։ «Իրանը մեզ չի խնդրել միջամտելու, սակայն մենք չենք սպասի նրանց հրավերին»։

Նրա խոսքով, ԱՄՆ-ի գործողությունները Իրանի դեմ կարող են հանգեցնել վտանգավոր բախումների և սպառնալ տարածաշրջանային ու գլոբալ կայունությանը։ «Մենք ամբողջությամբ աջակցում ենք Իրանին», — շեշտել է նա։