Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Թոշակների, նպաստների ու նվազագույն աշխատավարձի բարձրացման խոստումները չեն կատարվելու»՝ Թադևոս Ավետիսյան

3 Հոկտեմբերի, 2025

8951a7f3ead956221021ce9a7fca9ffe_1759478679.jpg

Հաջորդ տարի ավարտվում է կառավարության հնգամյա ծրագրի ժամկետը։ Սոցիալական խոստումները կատարելու համար մնացել է մեկ բյուջետային տարի։

Իրենց ծրագրում կառավարությունը խոստացել էր բարձրացնել կենսաթոշակները և նվազագույն աշխատավարձը։ Սակայն մինչ օրս այդ խոստումների մեծ մասը մնում է չկատարված։

Խոստումները վերաբերում են հասարակության սոցիալապես խոցելի խմբերին, որոնք կազմում են բնակչության մոտ 40 տոկոսը։ Դրանք են կենսաթոշակառուները, նպաստառուները, աշխատող աղքատներն ու ծայրահեղ աղքատ ընտանիքները։

Վերջին 7 տարում այս խմբերի կենսաթոշակների և նպաստների աճը զիջել է գնաճի տեմպերին, ինչը հանգեցրել է նրանց կենսամակարդակի անկմանը։

Կառավարության 2021-2026 թթ. ծրագրով խոստացվել էր.

  • նվազագույն կենսաթոշակը հավասարեցնել պարենային զամբյուղի արժեքին,
  • միջին կենսաթոշակը հասցնել նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին,
  • նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 85 հազար դրամ։

Ներկայումս միջին կենսաթոշակը կազմում է 49 հազար դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղը՝ 81 հազար 681 դրամ։ Նոր նշանակված կենսաթոշակների չափը նույնիսկ նվազել է՝ հասնելով 43 հազար դրամի։ Կենսաթոշակառուների 35 տոկոսը ստանում է նաև աղքատության նպաստ։

Մոտ 100 հազար քաղաքացի ստանում է ծերության կամ հաշմանդամության նպաստ՝ միջինում 36 հազար 500 դրամ չափով։

Աղքատության նպաստ ստացող ընտանիքների թիվը վերջին տարիներին նվազել է 40 տոկոսով և կազմում է 60 հազար 752։ Այդ ընտանիքների 65 տոկոսում կան երեխաներ։ Նպաստի միջին չափը կազմում է 36 հազար 600 դրամ, ինչը 2,5 անգամ պակաս է սպառողական զամբյուղի արժեքից։

Հաջորդ տարի կառավարությունը պետք է.

  • միջին կենսաթոշակը բարձրացնի 67 տոկոսով,
  • նվազագույն կենսաթոշակը բարձրացնի 21 տոկոսով,
  • նվազագույն աշխատավարձը բարձրացնի 14 տոկոսով։

Սակայն 2026 թվականի պետական բյուջեում չեն նախատեսված այդպիսի ռեսուրսներ։ Միակ նախաձեռնությունը կենսաթոշակների հատուցումների առավելագույն չափի բարձրացումն է ընդամենը 4 հազար դրամով։

Փաստացի այս տվյալները հաստատում են, որ կառավարության սոցիալական խոստումները չեն կատարվելու հինգամյա ժամկետի ավարտին։