Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Արփինե Սարգսյանը և ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը քննարկել են վիզաների ազատականացման և ՆԳ բարեփոխումների ընթացքը

4 Հունիսի, 2025

Հունիսի 2-ին ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-Հայաստան գործընկերության շրջանակում իրականացվող բարեփոխումներն ու համագործակցության նոր հնարավորությունները։

Նախարար Սարգսյանը ողջունել է դեսպանին և կարևորել ԵՄ-ի հետ սերտ և շարունակաբար ընդլայնվող համագործակցությունը՝ նշելով, որ այն էական դեր ունի ՆԳ համակարգի զարգացման գործում։

Վասիլիս Մարագոսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է Եվրոպական միության աջակցությունը՝ ուղղված Հայաստանի ներքին անվտանգության և կառավարման համակարգի վերափոխմանը։

Կողմերը մանրամասն քննարկել են ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը, այդ թվում՝ անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումների ընթացքը և բիոմետրիկ անձնագրերի ներդրման ժամանակացույցը։

Հանդիպման կարևոր կետերից էր նաև նախարար Արփինե Սարգսյանի առաջիկա այցը Բրյուսել, որի ընթացքում նախատեսվում է քննարկել ՆԳ համակարգի բարեփոխումների, քաղաքացիների անվտանգությանը և եվրոպական ստանդարտներին համապատասխանեցմանն առնչվող օրակարգային հարցեր։

Նախարար Սարգսյանը և դեսպան Մարագոսը անդրադարձել են նաև ՀՀ ոստիկանության և փրկարար ծառայության հետ կապված համագործակցության ընթացիկ ծրագրերին և ԵՄ կողմից նախատեսվող նոր աջակցության հնարավորություններին։