Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ ԱԺ ամբիոնից նախկին վարչապետներից մեկը կրկին փորձել է մոլորեցնել հանրությանը։

1 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Ազգային ժողովի ամբիոնից մեկի կողմից նախկին վարչապետերից կրկին փորձ արվեց մեր հանրությանը մտածեցնել, ներկայացնելով իրականությանը չհամապատասխանող փաստեր։ Այս մասին իր սոցցանցի էջում գրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ մանրամասնելով. 

«Դրանք ստանդարտ մանիպուլյացիաներ են, որոնք որակային առումով չեն փայլում և փաստերի հետ բախվելիս արագ քանդվում են: Հետևաբար, կարծում եմ՝ կարևոր է անդրադառնալ դրանց կետ առ կետ, որպեսզի հանրությունը ստանա հստակ և ճշգրիտ տեղեկատվություն։ 

Նախ՝ պետական բյուջեի ծախսերի մասով։  

Հայտարարվել է, թե 2017թ.-ից հետո պետական բյուջեի ծախսերը էականորեն չեն աճել, երբ ներառենք արտաքին պարտքի սպասարկումն ու մարումները: Սա կա՛մ գիտակցված մանիպուլյացիա է, կամ էլ անտեղյակություն, քանի որ պետական պարտքի մարումները չեն ներառվում բյուջեի ծախսերում, ներառվում են միայն սպասարկման վճարները: 

Թվերով՝ 2025թ. ընդհանուր ծախսերը՝ առանց արտաքին պարտքի տոկոսավճարների, 2017թ. համեմատ կաճեն ավելի քան 1.86 տրիլիոն դրամով, իսկ գնաճով ճշգրտված՝ ավելի քան 1.1 տրիլիոն դրամով (~77%-ով): 

Երկրորդ՝ ծայրահեղ աղքատության մակարդակի մասին։ 

Վերջին հրապարակված ցուցանիշը 2023թ.-ին կազմել է 1.1%, իսկ նրա նշած 2.0%-ը իրականությանը չի համապատասխանում։ Համեմատության համար՝ 2017թ.-ին ցուցանիշը եղել է 1.4%։

Վերջապես՝ գյուղատնտեսության և այդ ոլորտում եկամուտների մասին։ 

Այս ոլորտի աճը չի կարելի համարել գյուղական բնակչության եկամուտների ուղղակի ցուցանիշ, քանի որ բնակչության մի մասը կարող է աշխատել այլ ոլորտներում: 

Եթե նայենք թվերին, ապա 2024թ.-ին 2017թ.-ի համեմատ աճը կազմելու է ավելի քան 58.4% և 2025թ. առաջին կիսամյակում՝ ևս 12.1%: Այսինքն՝ այս դեպքում անվանական աշխատավարձերի աճը կկազմի ավելի քան 77%: 

Այս ամենին անդրադառնալը կարևոր է ոչ թե քաղաքական դատարկ պոլեմիկայի, այլ մեր հանրության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու տեսանկյունից։ Մեր պարտականությունն է բացահայտել կեղծ թեզերի վրա կառուցված քաղաքական օրակարգը և ցույց տալ նրա իրական էությունը»։