Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«ԱԷՄԳ-ն Իրանից ճառագայթման բարձր մակարդակի մասին տեղեկություն չունի»

22 Հունիսի, 2025

default.jpg

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հաստատել է, որ ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանի միջուկային օբյեկտներից ճառագայթման մակարդակի բարձրացման մասին տվյալներ չկան։

Գործակալության պաշտոնական հայտարարության մեջ նշվում է. «Իրանի երեք միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Ֆորդոյի վրա հարձակումներից հետո ԱԷՄԳ-ն հաստատում է, որ օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի բարձրացման մասին տեղեկություն չի ստացվել»:

Հիշատակենք, որ հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Ֆորդոյին, Նաթանզին և Սպահանին։ Նա նշել էր, որ Իրանը պետք է դադարեցնի հակամարտությունը։