Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իրանի միջուկային օբյեկտները ոչնչացվել են՝ Նեթանյահուի խոստումը կատարված է

22 Հունիսի, 2025

default.jpg

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածներ հասցնելուց հետո տեսաուղերձով դիմել է երկրի քաղաքացիներին։ Նա հայտարարել է, որ իր խոստումը՝ Իրանի միջուկային օբյեկտները ոչնչացնելու մասին, կատարվել է։

«Սիրելի՛ Իսրայելի քաղաքացիներ, իմ եղբայրներ ու քույրեր, «Վերածնվող առյուծ» գործողության ընթացքում մենք միասին հասել ենք Իսրայելի պատմության մեջ աննախադեպ նվաճումների։ Դուք հիշում եք, որ գործողության սկզբից ես խոստացել էի Իրանի միջուկային օբյեկտների ոչնչացումը։ Այս խոստումը կատարվել է», — ասել է Նեթանյահուն։

Վարչապետը նշել է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Սպահանում, Նաթանզում և Ֆորդոյում։ Ըստ նրա, այդ գործողությունները իրականացվել են Իսրայելի և ԱՄՆ զինված ուժերի միջև լիարժեք համակարգման արդյունքում։ Նեթանյահուն հավելել է, որ գործողությունները համակարգվել են նաև իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև։

«Այս ծրագիրը սպառնում էր մեր գոյությանը և համաշխարհային խաղաղությանը», — ընդգծել է Իսրայելի վարչապետը։