Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Մոնղոլիայում հաստատվել է սիբիրախտով մարդու վարակման դեպք

23 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Մոնղոլիայում Արխանգայ Այմագի Իխտամիր բնակավայրի մի բնակչի մոտ հայտնաբերվել է սիբիրախտ։ ՏԱՍՍ-ի թղթակցին այս մասին տեղեկացրել են Այմագի զոոնոտիկ վարակների ուսումնասիրման կենտրոնից։

«Իխտամիր սոումի բնակիչն ավելի քան 60 խոշոր եղջերավոր անասունների մորթին մասնակցելիս է եղել և այս պահին մեկուսացված է Այմագի հիվանդանոցի վարակիչ հիվանդությունների բաժանմունքում՝ սիբիրախտի կասկածով։ Հետազոտությունները հաստատել են մաշկային ձևը։ Հիվանդի ընտանիքի բնակության վայրում սահմանվել է մասնակի կարանտին։ Սեպտեմբերի 23-ի տվյալներով իրավիճակը վերահսկվում է, և այլ հիվանդացումներ չեն գրանցվել», — ընդգծվել է կենտրոնի հայտարարությունում։