Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Արցախցիների բնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարացվել է մինչև 2028 թ. դեկտեմբերի 31-ը

22 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցման ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այս պահին, ծրագրի շրջանակում, 2823 ընտանիք արդեն ստացել է հավաստագիր, նրանցից 907-ն արդեն իրացրել են դրանց աջակցությունը։

Նշենք, որ այս ծրագիրն իրականացվում է ստորև նշված ձևերից որևէ մեկով՝

  • բնակարան կամ նորակառույց շենքից բնակարան գնելու հավաստագրի տրամադրում,
  • անձնական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
  • հիփոթեքային վարկի վճարման աջակցություն։

Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-ից 5 միլիոն դրամի չափով։

Այս միջոցառման շահառու կարող են հանդիսանալ այն ընտանիքները, որոնք՝

  • տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո,
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեն,
  • սեփականություն չունեն,
  • չեն հանդիսանում Արցախի առանձին շրջաններից կամ սահմանամերձ բնակավայրերից դուրս մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրերի շահառու։

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել ծրագրային հատուկ հարթակում։