Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Էյնշտեյնի հարաբերականության տեսության սևագիր ձեռագիրը առաջարկվել է աճուրդում

21 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Հանրահայտ գիտնական Ալբերտ Էյնշտեյնի կազմած ձեռագիր հոդվածի ձեևագիր տարբերակը, որը գրվել է հանրագիտարանի համար, կարող է առաջիկայում վաճառվել աճուրդում մոտ 200 000 դոլարով, հայտնում է Popular Science-ը:

Վեց էջանոց այս գերմաներեն հոդվածը՝ «Հարաբերականության տեսության էությունը» վերնագրով, անավարտ մաս է, որը Էյնշտեյնը գրել է 1947-48 թվականներին։ Այնուհետև թարգմանվել է անգլերեն և տպագրվել 1948 թվականի «The American Peoples Encyclopedia»-ի համապատասխան բաժնում:

Փաստաթղթում ներառված են Էյնշտեյնի ձեռքով նկարագրություններ և հավասարումներ, որոնց միջոցով նա փորձել է հասանելիորեն ներկայացնել հարաբերականության տեսության՝ թե՛ մասնավոր, թե՛ ընդհանուր բաղադրամասերը։ Սակայն, աշխատանքը մնացել է անավարտ՝ ընդհատվելով նախադասության մեջ:

Միջոցառումը կազմակերպվում է Remarkable Rarities աճուրդային տան կողմից, և վաճառքի մեկնարկը նախատեսված է ԱՄՆ արևելյան ժամանակով կեսօրին։
Այս միանիկ լոտի նախնական գնահատականը կազմում է մոտավորապես 200 000 դոլար: