Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Քաղաքացին բարձրացել էր «Ծաղկեվանք» եկեղեցու մոտ քարափի վրա և չէր իջնում

21 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Սեպտեմբերի 21-ին, ժամը 14։01-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ծաղկեվանք» եկեղեցու մոտակայքում մի քաղաքացի բարձրացել է քարափի վրա և ի վիճակի չէ իջնել։ Պահանջվում է փրկարարների աջակցությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները հաջողությամբ քաղաքացուն իջեցրել են քարափից՝ մոտ 30 մետր բարձրությունից, և ուղեկցել են անվտանգ տարածք՝ անցնելով մոտ 1,5 կմ տարածություն։