Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Լուկաշենկո և Թրամփի հատուկ բանագնազը 6.5 ժամ քննարկել են ինչ հարցեր

21 Հունիսի, 2025

default.jpg

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը երեկ քննարկել են միջազգային արդիական հարցեր, որոնք վերաբերում են ամբողջ աշխարհին: Այս մասին հաղորդել է Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում, փոխանցում է Belta-ը:

«Հանդիպումը տեղի ունեցավ երեկ երեկոյան, ու մեզ հաջողվեց զրուցել 6.5 ժամ։ Սկզբում բանակցությունները տեղի ունեցան նախագահական աշխատասենյակում, ապա շարունակվեցին ընթրիքի ժամանակ և ավարտվեց գիշերը: Զրույցի մթնոլորտն ու բնույթը ակնհայտ են օրը լուսաբանող կադրերում», — նշեց Էյսմոնտը:

Նրա խոսքերով՝ կողմերը քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի իրավիճակը, Բելառուսի փոխգործակցությունը Ռուսաստանի և Չինաստանի հետ, ինչպես նաև ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցները Բելառուսի, Ռուսաստանի ու այլ երկրների նկատմամբ: Բացի այդ, խոսվել է աշխարհում քաղաքական կառուցվածքի փոփոխությունների և պատմական կոնֆլիկտների մասին:

«Զրույցի մանրամասները, իհարկե, հայտնի են միայն նրանց, ովքեր ներկա էին այս բանակցություններին», — ավելացրեց Նատալյա Էյսմոնտը: