Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Անդրկովկասում Ռուսաստանի ներկայությունը վիթխարի կարևորություն ունի. Լևոն Տեր-Պետրոսյան՝ ՌԴ դեսպանին

9 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը սեփական տանը հյուրընկալել է ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին տեղեկացրել է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ, որի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը և Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն ու կայունություն հաստատելու հրամայականը:

Նախագահ Տեր-Պետրոսյանը շեշտել է, որ Ռուսաստանի ներկայությունը Անդրկովկասում կարեւոր է և պատմականորեն լեգիտիմ։ Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Ֆրանսիայի և Հունաստանի արտաքին քաղաքականությունն ուղղված է Հայաստանի բարեկամությանը, իսկ ապագայում՝ նաև Չինաստանի և Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: