Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ինչպես է բջջայինի սահմանափակումը դպրոցում ազդելու երեխաների առաջադիմության վրա․ Ավինյան

8 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցում է անցկացրել․

«Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ,

Դպրոցը պետք է լինի այն վայրը, որտեղ մեր երեխաները կրթվում են և ընկերանում։ Սակայն, երբ բջջայինները դասարանում ավելի հաճախ են դառնում «գայթակղիչ»՝ գիտելիքը, անմիջական շփումը և նույնիսկ խաղը մնում են երկրորդ պլանում։

Աշխարհի փորձը շատ հստակ է․

Անգլիայում, երբ դպրոցները արգելեցին բջջայինները, աշակերտների քննության արդյունքները միջինը 6%-ով բարելավվեցին, իսկ թույլ առաջադիմություն ունեցողների մոտ՝ 14%-ով։

Իսպանիայում ուսումնասիրությունը բացահայտեց, որ հեռախոսների արգելքից հետո աշակերտների առաջադիմությունը համարժեք էր մոտ 0.7 ուսումնական տարվա արդյունքի։

Նորվեգիայում բջջայինների արգելքը ոչ միայն բարելավեց աշակերտների գնահատականները, այլ նաև նվազեցրեց հոգեբանական օգնության կարիքը։

Ֆրանսիայում՝ դպրոցներում բջջայինների արգելքից հետո, արձանագրվել է ավելի քիչ բուլինգ և կիբերբուլինգ, իսկ երեխաները դասամիջոցներին սկսել են ավելի շատ խաղալ և շփվել միմյանց հետ։

Ուսուցիչները նշում են, որ դասերը դառնում են ավելի արդյունավետ, ծնողները՝ որ երեխաները դպրոցում ավելի հանգիստ և կենտրոնացած են։ Շատ աշակերտներ նշում են, որ ավելի շատ են շփվում իրար հետ։

Մենք նույնպես ցանկանում ենք Երևանում ստեղծել դպրոցական միջավայր, որտեղ երեխաները սովորեն առանց ավելորդ խանգարումների, ունենան իրական ընկերական կապեր և զգան, որ դպրոցը գիտելիքի և վստահության տարածք է։

Ի՞նչ եք կարծում՝ դպրոցում բջջայինների սահմանափակումը կօգնի՞ մեր երեխաներին սովորել ավելի լավ և պաշտպանվել կիբերբուլինգից։

Այո, դա անհրաժեշտ քայլ է

Ոչ, պետք է թողնել ազատություն

Պետք է լինեն միայն մասնակի սահմանափակումներ։

Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում»։