Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սլովակիայի նախագահի խորհրդականը և Արմեն Գրիգորյանը պայմանավորվել են ընդլայնել հետագա համագործակցությունը

8 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինիի արտաքին և միջազգային հարցերով խորհրդական Յան Կուբիշի հետ: Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:

Նախագահի խորհրդականը շնորհավորել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված համաձայնությունների կապակցությամբ և ընդգծել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն պահպանելու կարևորությունը:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագիրը, ընդգծելով, որ դրա իրականացումը դրական ազդեցություն կունենա և կնպաստի երկրների փոխկապակցվածության ընդլայնմանը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու և ընդլայնելու հետագա համագործակցությունը: