Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Թագուհի Թովմասյանը պահանջում է, որ Արթուր Հովհաննիսյանը ԱԺ մտնելիս ամեն օր թմրամիջոցների պարտադիր թեստավորում անցնի։

8 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը պաշտոնական գրությամբ դիմել է Ազգային ժողովի նախագահին՝ տեղեկացնելով, որ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խանգարել է իր անցկացվող ճեպազրույցի ընթացքում։ Թովմասյանը խոսում էր Բաքվի բանդում խոշտանգվող հայ գերիների խնդիրների մասին՝ ընգծելով, որ Հովհաննիսյանի վարքագիծը վտանգում է ոչ միայն պատգամավորի գործունեության երաշխիքները, այլև լրագրողների իրավունքները:

«Անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողով մուտք գործելուց առաջ ամեն օր պարտադիր թեստավորվի թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ, և արդյունքները դառնան հրապարակային։ Խորհրդարանը չի կարող հանդուրժել նման խուլիգանական գործողություններ»,- նշել է Թագուհի Թովմասյանը։