Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Արագածոտնի մարզում Mercedes-ը բախվել է Mini Cooper-ին. 1 մահ, 3 վիրավոր

21 Հունիսի, 2025

d5c16dab96b3e151ba9ea59c9d071c79_1750512165.webp

Հունիսի 21-ին ծանր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ճանապարհի 22-րդ կիլոմետրում բախվել են «Mercedes ML 320» և «Mini Cooper» ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով մեկ մարդ տեղում մահացել է, երեք վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները վիրավորներին հիվանդանոց տեղափոխելուց առաջ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ kazakhstan ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ոստիկանությունից վայր են ժամանել Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտի երկրորդ դասակի պարեկները։ Նրանց են գլխավորել գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանը, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանը և վաշտի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսիսյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը բաժնի պետի պաշտոնակատար Հուսիկ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Վայր է ժամանել քննչական խումբ՝ օրվա պատասխանատու հերթապահ քննչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում սկսվել է քրեական վարույթ։ Պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Քննչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։