Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Մերիլենդի նահանգապետը ԱՄՆ նախագահի պաշտոնի համար առաջադրվելու մտքից հրաժարվել է

7 Սեպտեմբերի, 2025

default.jpg

ԱՄՆ Մերիլենդի նահանգապետ Ուես Մուրը կիրակի օրը NBC News-ին հայտնել է, որ չի մասնակցելու 2028 թ. նախագահական ընտրություններին: Այն հարցին, թե արդյոք նա բացառո՞ւմ է այս հնարավորությունը, Մուրն անդրադարձել է դրական պատասխանով:

«Այո, ես չեմ պատրաստվում առաջադրվել նախագահի պաշտոնում», — նշել է նա: Երբ նրան երկրորդ անգամ խնդրել են հաստատել իր որոշումը, Մուրը կրկնել է իր «այո»-ն՝ ընգծելով Մերիլենդի նահանգապետի պաշտոնում իր ունեցած ձեռքբերումները և նշելով, որ հետաքրքրված է երկրորդ պաշտոնավարմամբ:

«Մեր բնակչությունն աճում է, Մերիլենդն առաջընթաց է ապրում, և ես շատ ուրախ կլինեմ կրկին դիմել մեր նահանգի բնակիչներին՝ վերաընտրվելու համար», — հավելել է Մուրը:

Ավելի վաղ Մուրը դիտարկել էր 2028 թ. նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը:

Նահանգապետը նաև նշել է, որ «քննարկվում են բոլոր տարբերակները» ընտրատարածքների փոփոխության գործում՝ ներառյալ Մերիլենդի ընտրատարածքների վերանայումը: