Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Այսօր տեղի կունենա Լուսնի ամբողջական խավարում

7 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, տեղի կունենա այս տարվա հիմնական աստղագիտական իրադարձություններից մեկը՝ Լուսնի երկրորդ ընդհանուր խավարումը: Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը իր Ֆեյսբուքի էջում։

Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում և Ավստրալիայում բնակվող մարդիկ կունենան հնարավորություն մասնակի տեսնելու խավարումը։ Ամբողջական խավարումից առաջ յուրաքանչյուրը կարող էր դիտել խավարումը մարտի 14-ին: Լուսնային խավարումները համաշխարհային նշանակություն ունեն և լինում են բոլոր աշխարհի մասերում նույն պահին՝ միայն ժամանակային գոտիների տարբերությամբ։

Սեպտեմբերի 7-ին տեղի ունենալիք խավարումը Երևանում կդիտարկվի ժամը 19:28-ից մինչև 00:55։

Խավարման փուլերը ըստ Երևանի ժամանակի (GMT+4)

Կիսաստվերային փուլի սկիզբ՝ 19:28:25
Մասնակի խավարման սկիզբ՝ 20:27:09
Լրիվ խավարման սկիզբ, Լուսինը կդառնա կարմիր՝ 21:30:48
Առավելագույն խավարում՝ 22:11:47
Լրիվ խավարման ավարտ՝ 22:52:51
Մասնակի խավարման ավարտ՝ 23:56:31
Կիսաստվերային խավարման ավարտ՝ 00:55:08

Տևողությունը

Ընդհանուր տևողությունը՝ 5 ժամ 27 րոպե
Լրիվ փուլը շարունակվելու է՝ 1 ժամ 22 րոպե

Խավարումը կարող է երևալ ԱՊՀ ամբողջ տարածքում՝ բացառությամբ Չուկոտկայի թերակղզու։