Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Պեսկով․ Պուտինը իր մասին գրքեր չի կարդում և ֆիլմեր չի դիտում

7 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի հետևում և չի կարդում այն նյութերը, որոնք վերաբերում են իրեն, ընդգրկված լինեն դրանք ֆիլմերում թե գրքերում։ Այս մասին ասաց Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

«Նա բազմիցս նշել է, որ իր մասին ոչ գիրք է կարդում, ոչ էլ ֆիլմ դիտում»,- ասաց Պեսկովը։

Ըստ նրա, Պուտինը նման հարցերին ժամանակ չի տրամադրում։

Պեսկովը հավելեց, որ Ռուսաստանի նախագահը նախընտրում է պատմական ֆիլմեր և սերիալներ՝ մասնավորապես վավերագրական բնույթի, և դրանք դիտում է ճանապարհորդությունների ընթացքում։

ՌԴ նախագահը սեպտեմբերի 3-ին Պեկինում մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ նա առաջին անգամ է լսում «Կրեմլի հրաշագործը» ֆիլմի մասին, որտեղ իր դերը մարմնավորում է բրիտանացի դերասան Ջուդ Լոուն։

Ֆիլմի պրեմիերան կայացել է օգոստոսի վերջին Վենետիկի կինոփառատոնում։