Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ռոբերտ Ֆիցո. Սլովակիան իր զինվորներից ոչ մեկին չի տեղակայի Ուկրաինայի տարածքում

6 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Սլովակիան զինվորներ Ուկրաինա չի ուղարկի, սակայն կտրամադրի լոգիստիկ աջակցություն այս երկրին՝ միջազգային անվտանգության երաշխիքների ապահովման հարցում: Այս մասին նշել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն՝ ելույթ ունենալով «Շաբաթօրյա երկխոսություններ» ռադիոհաղորդման ժամանակ:

«Սլովակիան իր զինվորներից որևէ մեկին Ուկրաինա չի ուղարկի: Այնուհանդերձ, երկրիս կարևոր դեր ունի լոգիստիկ առումով: Անվտանգության երաշխիքների համաձայնագրի կնքման պարագայում մենք պատրաստակամ ենք աջակցել», — ասել է նա:

Ֆիցոյի խոսքով, Սլովակիան Ուկրաինայի անվտանգության երաշխավոր երկրներին հնարավորություն կտրամադրի օգտագործել իր տրանսպորտային ենթակառուցվածքները՝ պայմանով, եթե անվտանգության միջազգային համաձայնագիր կնքվի: