Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հայաստանում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

6 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Երևանում սեպտեմբերի 6-ի երեկոյան և 11-ի գիշերը կանխատեսվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Սեպտեմբերի 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սեպտեմբերի 6-ին և 11-ին դրսևորվող քամու ուժգնացումը ավելի զգալի կլինի՝ ամպրոպի ժամանակ, հասնելով 16-19մ/վ, երեկոյան ժամերին՝ 13-16 մ/վ:

Մարզերում սեպտեմբերի 6-ին և 10-ին կեսօրից հետո, ինչպես նաև 7-ի և 11-ի գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Սեպտեմբերի 8-9-ին եղանակը կլինի առանց տեղումների:

Քամին հիմնականում՝ արևմտյան ուղղությամբ, արագությամբ՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ այն կհասնի 17-20մ/վ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 6-ի ցերեկը մի փոքր կբարձրանա՝ 2-3 աստիճանով, սեպտեմբերի 7-8-ին Լոռիում և Տավուշում աստիճանաբար կնվազի՝ 2-4 աստիճանով, իսկ մնացած շրջաններում կնախատեսվի կայուն։