Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ադրբեջանցի պատմաբան. հայերն ավելի որակյալ շենքեր են կառուցում, քան ադրբեջանցիները

6 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Ղարաբաղում ամուր շենքերը քանդվում են, իսկ դրանց փոխարեն կառուցվում են ցածրորակ նոր շինություններ, որոնք ազդում են բյուջեի վրա: Սոցցանցերում այս մասին գրել է ադրբեջանցի պատմաբան Թուրալ Հեմիդը:

Հեմիդը հայտնել է, որ Շուշի-Լաչին ճանապարհը, որը շահագործման էր հանձնվել 2022 թվականի օգոստոսին, մեկ տարի անց փլուզվել է, սակայն դրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել:

«Միջին տարիքի մարդիկ գիտեն, որ հայերը կարող են որակյալ շենքեր կառուցել, և Ղարաբաղում, ինչպես նաև Ղազախում, տների մեծ մասը կառուցված է հայ արհեստավորների կողմից: Հայերի կառուցած շենքերը անհամեմատ որակյալ են ադրբեջանցիների կառուցածներից: Նրանք չեն գողանում շինանյութերը և չեն արհեստականաբար բարձրացնում գները, չկա կոռուպցիա: Հենց այսպես էլ պետք է լինի, առանց պատրվակներով շենքեր քանդելու»,- նշել է նա: