Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի երեք մույթերի վերականգնումից հետո մյուսների վերականգնումը կքննարկվի

5 Սեպտեմբերի, 2025

default.jpg

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտամեթոդական խորհրդի հրապարակային նիստն անցկացվել է, որի հիմնական քննարկման առարկան եղել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մույթերի վերականգնման աշխատանքները:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ նիստին, գիտամեթոդական խորհրդի անդամների հետ միասին, մասնակցել են նաև Ճարտարապետների պալատի ներկայացուցիչներ, ներառյալ հուշահամալիրի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, կապալառու, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպություններից ներկայացուցիչներ:

Երեք ժամից ավելի տևած խորհրդակցության արդյունքում որոշվել է՝

  1. առաջնորդվել գոյություն ունեցող նախագծով և շարունակել վերականգնման ընթացքի մեջ գտնվող երեք մույթերի աշխատանքները,
  2. լրամշակել որոշ նախագծային մանրամասներ՝ հանգույցներ և այլն,
  3. երեք մույթերի վերականգնումից հետո վերադառնալ քննարկմանը մյուս մույթերի վերականգնման հարցերի շուրջ,
  4. ձեռնարկել միջոցներ շինհրապարակի պատշաճ կազմակերպման համար: