Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Տեխզննության 8 կայանների գործունեությունը կասեցվել կամ դադարեցվել է երկու ամսվա ընթացքում

4 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ուժեղացված հսկողություն է սահմանել, համագործակցելով գործընկեր կառույցների հետ, մեքենաների տեխնիկական զննության կայաններում։ Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը իր «Ֆեյսբուք» էջում։

«Այդ վերահսկողության արդյունքում վերջին երկու ամսվա ընթացքում կասեցվել կամ դադարեցվել է 8 տեխնիկական զննության կայանների գործունեությունը: Ներկայիս, նաև 6 կայանների լիցենզիաների կասեցման մասով վարույթներ են ընթանում։

Հորդորում ենք ավտոմեքենաների տեխնիկական զննման կայանների պատասխանատուներին և վարորդներին համապատասխանել օրենքի պահանջներին՝ բացառելու համար անսարք մեքենաների շահագործումը և հետագա խնդիրներից խուսափելու նպատակով»,- ընդգծել է նախարարը։