Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքարկումը «Ավտոբուսի գործով» վճռի դեմ

4 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարել է․

«Վերաքննիչ դատարանը քիչ առաջ մերժեց «Ավտոբուսի գործով» Սամվել Վարդանյանի դատավճռի դեմ դատախազության և պաշտպանության կողմից ներկայացված բողոքները։ Առաջին ատյանի դատական որոշումը մնաց անփոփոխ։

Առաջին ատյանի դատարանը Սամվել Վարդանյանին դատապարտել էր խուլիգանության մեղմ հոդվածով, սակայն արդարացրել էր թշնամանք հրահրելու խիստ հոդվածով։

Միաժամանակ դատարանը որոշել էր պատիժը նշանակել 750 հազար դրամ տուգանքի տեսքով, և հաշվի առնելով 100 օր տևած տնային կալանքը, ազատել նրան պատժից։

Հիշեցնում եմ նաև, որ 2024 թվականի ապրիլի 15-ին Սամվելին խոշտանգելու փաստով սկսված գործով որևէ առաջընթաց չկա»։