Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Միջադեպ տեղի է ունեցել, սակայն ոչ մի փաստ չկա, որ Խոյի ղեկավարը մասնակցել է ծեծկռտուքին. ՆԳ նախարար

4 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Երբ ասում ենք, որ պաշտոնատար անձանց նայում են որպես սկանդալ առաջացրածներ, խոսքն առերևույթ հանցավոր դրսևորումների մասին է, որոնց շուրջ քրեական վարույթ է սկսվել։ Այս մասին սեպտեմբերի 4-ին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ խոսելով այն մասին, որ ըստ մամուլի, Խոյ համայնքի ղեկավարը նախ ոստիկանի է ծեծել, իսկ վերջերս պարզվել է, որ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբոր մոտ թմրանյութ է հայտնաբերվել։

«Խոյի համայնքապետի դեպքով երեկ ՆԳ նախարարությունը պաշտոնական հայտարարություն տարածեց, որ այս պահի դրությամբ տեսախցիկների զննությամբ, հարցաքննվածների ուսումնասիրության ընթացքում որևէ փաստական տվյալ չի հայտնաբերվել՝ համայնքապետի մասնակցությամբ որևէ պրոցեսին։ Իրավական գործընթացի ավարտից հետո քննիչ մարմինը վստահաբար կիրազեկի։

Ուզում եմ շեշտել, որ երբ անձը ներգրավված է լինում, պետք է վստահենք պաշտոնական ինֆորմացիային, քանի որ վարույթը հիմնված է ձեռք բերված ապացույցների վրա։ Նշեմ, որ այս պահի դրությամբ համայնքապետի ներգրավվածության վերաբերյալ տվյալ չկա։

Միջադեպ եղել է, որի արդյունքում ունենք ձերբակալված անձինք, և կշարունակենք հետևել, որ միջադեպի բոլոր մանրամասները ճիշտ բացահայտվեն»,–ասաց նա։