Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իտալիայում փառատոնի վայրի մոտ ահաբեկչություն նախապատրաստող երկու զինված թուրք են ձերբակալել

4 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Իտալիայի կենտրոնական Վիտերբո քաղաքում, Հռոմի մոտակայքում, երկու թուրք տղամարդ ձերբակալվել են հայտնի փառատոնի մեկնարկից ժամեր առաջ: Այս մասին այսօր հայտնել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին: Մելոնին շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը և ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոսիին՝ ձերբակալություններին հանգեցրած «արագ միջամտության» համար, որը, ինչպես նշել է նա, «թույլ տվեց անվտանգ նշելու եզակի միջոցառումը»։

Հաղորդվում է, որ տղամարդիկ կասկածվում են փառատոնի ժամանակ ահաբեկչական գործողություն կազմակերպելու մեջ, որտեղ ներկա էր նաև Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։ Վիտերբոյի ոստիկանությունը դեռևս որևէ մեկնաբանություն չի տվել այս հարցով։ Հազարավոր մարդիկ մասնակցում են Վիտերբոյի Macchina di Santa Rosa փառատոնին, որը կրոնական և տոնական շքերթ է՝ նվիրված քաղաքի հովանավոր սուրբ Սանտա Ռոզային, և անցկացվում է ամեն տարի սեպտեմբերի 3-ին:

Գլխավոր միջոցառմանը մասնակցում են «Facchini di Santa Rosa» կոչվող 100 կրիչները, որոնք քաղաքի նեղ միջնադարյան փողոցներով վեր են բերում մոտ 5 տոննա կշռող «Macchina» բարձրակառույցը:

Վերջին ամիսներին թուրքական իշխանությունները, համագործակցելով եվրոպական իրավապահների հետ, մեծ գործողություններ են քաջել արտասահմանում գործող թուրքական հանցավոր խմբավորումների դեմ: Ապրիլին Թուրքիայում և մի շարք եվրոպական երկրներում կազմակերպված գործողությունների ընթացքում ձերբակալվել է 234 անձ՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության և փողերի լվացման մեղադրանքներով: Առգրավվել է ավելի քան 21 տոննա թմրանյութ:

2024 թվականի մայիսին իտալական ոստիկանության և Ինտերպոլի համատեղ օպերատիվ խումբը խուզարկություն է իրականացրել Վիտերբոյի Բանյայա գյուղում բնակվող մեկում և ձերբակալել են թուրքական ենթադրյալ մաֆիայի գլուխ Բարիշ Բոյունին՝ Անկարայի ամենահետախուզվող հանցագործներից մեկին: