Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Տաթեւի կալանավորված համայնքապետի դուստրը ահազանգում է. ասում էին` հայրս փտելու է բանտում

3 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Տաթև համայնքի կալանավորված ղեկավար Գոռ Մինասյանի դուստրը բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին և իրավապահ կառույցների ղեկավարներին։

Ձեզ ենք ներկայացնում նրա նամակը:

«Այսօր գիշերվա 4։30 էր։ Արթնացել եմ տղամարդկանց բարձր ձայներից, և աչքերս բացելուն պես տեսել եմ ինձ վրա կանգնած 4 տղամարդ։ Նրանց բարձր ձայներից արթնացել են նաև փոքր քույրերս և 3 տարեկան եղբայրս։ Նրանք սկսել են խառնել սենյակը, գնացել են մյուս սենյակ։ Հյուրասենյակում տեսել եմ, թե ինչպես 3 ուրիշ տղամարդիկ քաշքշում են պապիկիս, ով իրա մահացու հիվանդության ցավերին դիմադրում է և իմ միակ խնամակալն է։ Նրանցից ոչ ոք չէր ներկայացել որպես տուն դուստրելու օրինական ներկայացուցիչ կամ ներկայացրել որևէ փաստաթուղթ: Քույրերիս ու եղբորս մինչև հիմա հանգստացնել չեմ կարողանում, նրանց վախեցրել են։ Նրանք խոսում էին մեր ունեցվածքը խլելու և հորս բանտում պատժելու մասին:

Հայրս արդեն 78 օր է գտնվում է անազատության մեջ՝ ապօրինի։ Ես չեմ հասկանում, ինչու եմ ապրում մի երկրում, որտեղ արդարություն չկա։

Բժիշկս ասում է, որ անհապաղ պետք է վիրահատվեմ, թվով 3-րդ անգամ 2 տարվա ընթացքում։ Լինում են օրեր, երբ ոտքերս անզոր են, և քայլելը դառնում է ծանր պատիժ։ Սակայն ես հրաժարվել եմ վիրահատությունից, քանի դեռ հայրս ինձ հետ չէ։ Իմ կյանքի իմաստը հայրս է, և առանց նրա իմենակ չեմ ուզում քայլի։ Հորս ազատազրկելուց հետո մենք մնացել ենք միայնակ։ Միշտ ինչ-որ սև մեքենա հետևում է մեզ, որը տեսել եմ տարբեր օրերի ընթացքում։

Հորս գործով վերջին դատական լսման ժամանակ զգացի, որ մենակ ենք, և որ դատարանը, որը պետք է պաշտպանի արդարին, անարդար որոշումներ է կայացնում։

Որևէ այլ ելք չկար, դիմում եմ բոլորին, ովքեր կարդալու են այս նամակը։ Խնդրում եմ՝ օգնեք մեզ, որպեսզի մեր երկրի Վարչապետը, Գլխավոր Դատախազը, Արդարադատության նախարարը և բոլոր պատասխանատուները տեսնեն այս նամակը: Մենք ցանկանում ենք ապրել առանց վախի, առանց սթրեսի ու վերադարձնել հորս ընտանիքին»։