Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին ընդունել է Արմեն Գրիգորյանը

3 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Սեպտեմբերի 3-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:

Հանդիպմանը քննարկվել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ներկայացուցիչների ստորագրած Համատեղ հռչակագիրը և այն տնտեսական հնարավորությունները, որոնք դա կարող է ստեղծել:

Քննարկվել են նաև տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակումը, որի կապակցությամբ Ա. Գրիգորյանը ներկայացրել է առկա տնտեսական ներուժը:

Բանախոսները վեր են հանել նաև ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգի հարցերը: