Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Գերմանիայի կանցլերը առաջարկում է մաքսատուրքեր սահմանել այն երկրների համար, որոնք շարունակում են առևտուր անել ՌԴ-ի հետ

3 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Sat1 հեռուստաալիքին տված իր հարցազրույցում նշել է, որ ներկայումս ՌԴ նախագահ Պուտինը հիմքեր չի տեսնում Ուկրաինայի հետ հաշտության կամ խաղաղության համաձայնագիր կնքելու համար։

«Մենք պետք է ստեղծենք այն հիմքերը։ Ռազմական առումով դա կարող է բարդ լինել, բայց տնտեսական առումով՝ ամբողջովին հնարավոր է», — նշել է Մերցը։

Նա ընդգծել է, որ նպատակն է Ռուսաստանին տնտեսապես «հյուծել»՝ նրան զրկելով ռազմական մեքենան աշխատեցնելու հնարավորությունից։ Մերցի կարծիքով՝ դա հնարավոր է իրականացնել մաքսատուրքեր սահմանելով այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են առևտուր անել Ռուսաստանի հետ։